ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները միասնություն են դրսևորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ամերիկյան զինված ուժերի օգտագործման հարցում, երկու կուսակցություններից օրենսդիրները համապատասխան օրինագիծ են ներկայացրել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
Փաստաթուղթը, որի հեղինակներն են հանրապետական Սքոթ Ռիջելը և դեմոկրատ Փիթեր Ուելչը, ռազմական ուժ կիրառելու պաշտոնական թույլտվություն է նախատեսում ահաբեկիչների դեմ պայքարում: Նրանք իրենց առջև նպատակ են դրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային օրենսդիր իշխանության պաշտոնական թույլտվություն տրամադրել ռազմական գործողության հարցում, որը դե ֆակտո արդեն իրականացվում է ավելի քան մեկ տարի:
«Մենք չպետք է վախենանք ԻՊ-ից: Եվ չպետք է վախենանք քննարկել՝ ինչպես ենք ոչնչացնելու այդ խմբավորումը»,- ասել է Ռիջելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: