ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարծում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ուրախ լինի, որ իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու զինամթերք ունեցող մի խումբ անձանց, ինչի արդյունքում էլ հայաստանաբնակները զերծ են մնացել որևէ վտանգից կամ հանցագործությունից: Այս մասին նշեց պաշտոնյան դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ' պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: «Անկեղծորեն կարծում եմ, որ առկա թերահավատության համար հիմքեր չկան, այդ զենքը մի օր պետք է կրակեր: Դա ուղղված կլիներ պետական մարմնի, կոնկրետ անձի, թե անձանց խմբերի դեմ հասարակական վստահության մթնոլորտ ձևավորելու տեսնակյունից նշանակություն չունի»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

 

 

Նա նշեց, որ, օպերատիվ-հետախուզական գործունեությունը դեռևս շարունակվում է, և, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող հայտնել, թե ինչ ցուցումներ է տրվել հսկող դատախազը: «Ճիշտ չի լինի, որ մենք հրապարակենք, թե ինչ դատավարական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն է տեսել հսկող դատախազը: Վստահեցնում եմ, որ դատախազական հսկողությունը պատշաճ մակարդակի իրականացվում է, և այդ գործը անընդհատ քննարկման առարկա է դառնում գլխավոր դատախազությունում»,-ասաց Գևորգ Կոստանյանը' հավելելով, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը բավականին արդյունավե տ աշխատանք են կատարել: