Ես թերահավատության հիմքեր չեմ տեսնում, քանի որ այդ զենքը մի օր ինչ-որ մի տեղ պետք է կրակեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառանալով Նորք-Մարաշ վարչական շրջանում «զինված հանցախմբի» վնասազերծման դեպքին:

 

Կոստանյանը նշեց, որ այդ զենքերը մի օր կկրակեին, ու նշանակություն չունի, դա կուղղվեր պետական մարմիններին, թե շարքային քաղաքացիներին, կարևոր չէ:

 

«Իրականացվում է դատախազական պատշաճ հսկողություն»,- ասաց Կոստանյանը՝ չբացելով նախաքննական գաղտնիք համարվող այլ տեղեկություններ: