Մարտի 24-ին Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:

 

Ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքով:

 

Շատերի համոզմամբ' դատարանում չեն հնչել բոլոր մեղավորների անունները և կան մարդիկ, ովքեր չեն պատժվել:

 

Հրապարակված դատավճռի և վերոնշված համոզմունքների վերաբերյալ Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով ասաց. «Բոլոր ապացույցները դատարանում ներկայացված են, և դատարանն այդ ապացույցների գնահատման հիման վրա կայացրել է համապատասխան դատական ակտ, եթե որևէ մեկը վիճարկում է դատական ակտի արդարացիությունը կամ օրինականությունը' կարող է բողոքարկել»: