Անպատժելիության մթնոլորտը հանցագործության աճի է վերածում: Անպատժելիության մթնոլորոտը գործնականում պետք է բացառվի, և բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն' անդրադառնալով մայրաքաղաքում վերջերս պարբերաբար հնչող կրակոցներին:

 

Վերջինս այն կարծիքին չէ, որ դա հանցագործությունների աճի մասին է խոսում: «Մենք չենք կարծում, որ հանցագործության աճ ունենք, ես կարող եմ ասել, որ դրա մասին ավելի շատ է խոսվում և լուսաբանվոււմ»,- ասաց Կոստանյանը:

 

Գլխավոր դատախազը վստահ է, որ ոստիկանության կողմից բավականին լուրջ կանխարգելիչ աշխատանքներ տարվում են:

 

«Այսօր մենք կարող ենք տեսնել, որ բավականին լուրջ արդյունքներ ունենք»,- ասաց նա: