ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

 

 

Անուբաղ Համբարյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին փոխանցել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալական խոսքը' 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում ճշգրտումներ իրականացնելու, հնարավոր անճշտությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքները բարձր պատասխանատվությամ բ և բարեխղճորեն կատարելու համար:

 

 

Ընթերցվել է ՀՀ ոստիկանության պետի հրամանը' Ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու վերաբերյալ: Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը շնորհավորել է խրախուսված ծառայողներին և հանդիսավոր կերպով նրանց հանձնել ոստիկանության պետի հրամանով տրված պարգևները:

 

 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի հրամանը' անձնագրային և վիզաների վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու մասին:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առաջիկա անելիքներին առնչող հարցեր: