ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: