ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
 
Թալինի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր:
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: