Հունվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Լոռու, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Սևանի, Ապարանի, Թալինի, Աշտարակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, բքի և ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի, Աշոցքի և Սևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

Ջերմուկի, Աշոցքի ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է։ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: