ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

 

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:

 

Արթիկի և Թալինի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:

 

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: