ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի և Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 70-150մ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մեկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: