Goal.com-ը գնահատել է Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Այնտրախտի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մատս Հումելսը, ով ստացել է 4 գնահատականը, նույնքան միավոր ունի նաև Իլքայ Գյունդողանը:
Հենրիխ Մխիթարյանը, Շմելցերը, Պիշչեկը, Կաստրոն և Օբամեյանգը ստացել են 3.5 գնահատականը, հյուրերի կազմում այս գնահատականին է արժանացել Սեֆերովիչը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: