Գնդակը պետք է թողնեի Մխիթարյանին: Այս մասին ասել է Մատս Հումելսը՝ անդրադառնալով Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Այնտրախտի» դեմ հանդիպմանն իր հեղինակած գոլին:

«Իրականում այդ իրավիճակում պետք է գնդակը թողնեի Մխիթարյանին, ով ավելի լավ է հարվածում, քան ես: Այնուամենայնիվ, հարված կատարեցի: Իհարկե, գոլիս մեջ մի փոքր բախտի գործոն կար, կարևորը, սակայն այն էր, որ գնդակը հայտնվեց դարպասում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: