Բրիտանացի Նիկոլ Բարին, որի IQ-ն թեստերի արդյունքներով ավելի բարձր է եղել, քան Ալբերտ Էյնշտեյնինը եւ Սթիվեն Հոքինգինը, հրավիրել են սովորելու Օքսֆորդի համալսարանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
13-ամյա Բարը պլանավորում է ուսումնասիրել բժշկություն: Նա հաշվել է սկսել երկու տարեկանում, իսկ տասը տարեկան հասակում արդեն լուծում էր հանրահաշվական բարդ խնդիրներ: Ընդ որում, ինչպես նշում Է հրատարակությունը, Բարը հաճախ էր բաց թողնում դպրոցական պարապմունքները:
Չափահասների ինտելեկտի գործակիցը (IQ) կազմում է միջինը՝ 100: 140-ը գերազանցող ցուցանիշը հանճարեղության նշան Է համարվում: Նիկոլը հավաքել է 162՝ երկու միավորով ավելի, քան Էյնշտեյնն ու Հոքինգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: