ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները վերջին ամիսներին մի քանի անգամ քննարկել են ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի հարցում առկա խնդիրները, հիշեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այդ ճանապարհին պահպանվում են հարցերը, որոնք մենք այսօր պետք է քննարկենք, մասնավորապես՝ Սիրիայում միջազգային խմբի աշխատանքի հետագա աջակցության հարցը: Սիրիացիներն իրենք են պահանջում մեր մշտական ուշադրությունը՝ Վիեննայում տեղի ունեցած երկու նիստերի ու պայմանավորվածությունների շրջանակներում»,- ընդգծել է ռուս նախարարը:

 

 

Նա նշել է, որ ահաբեկչության խնդիրն ավելի լայն է, քան պարզապես սիրիական խնդիրը: Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետությունն» ամրապնդվում է Լիբիայում:

 

 

««Իսլամական պետությունն» ակտիվ գործունեություն է ծավալում Իրաքում, ահաբեկչական դրսևորումներ կան Եմենում ու Աֆղանստանում»,- ասել է Լավրովը:

 

 

Քերին իր հերթին համաձայնել է, որ ԻՊ-ի դեմ համատեղ պայքար է անհրաժեշտ:

 

 

«Իհարկե, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայն են, որ ԻԼԻՊ-ը մեր ընդհանուր սպառնալիքն է, սպառնալիք մեր երկրների ու ազգերի համար: Նրանց հետ հնարավոր չէ բանակցել, նրանք ահաբեկիչներ են, որոնք ավերում են մեր մշակույթը, արժանապատվությունը, և մեզ այլընտրանք չեն թողնում, բացի պայքարելուց»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

 

 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջողությամբ երկխոսել են Վիեննայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման շրջանակներում. «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք դրանք շարունակել Նյու Յորքում»,- ասել է դիվանագետը: