ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է մի շարք հարցերի՝ թուրք-ռուսական հարաբերությունների ճգնաժամի վերաբերյալ:
«Թուրքական իշխանությունների գործողությունները թշնամական են: Այն, ինչ մեզ հատկապես վրդովվեցրել է, այն է, որ եթե դա դժբախտ պատահար լիներ, ապա անմիջապես հեռախոսով բացատրություն կտային: Փոխարենը՝ անմիջապես վազեցին Բրյուսել՝ ասելով, որ իրենց նեղացնում են: Սկսել են ՆԱՏՕ-ի հետևում թաքնվել, սակայն նրանց դա անհրաժեշտ չէ»,- ասել է Պուտինը:
«Մենք չենք հրաժարվել համագործակցությունից: Վերջին անգամ ես եղել եմ Անթալիայում, և թուրք գործընկերները մեր առջև շատ զգայուն հարցեր են դրել և աջակցություն խնդրել: Հարցեր, որոնք չեն տեղավորվում միջազգային իրավունքի համատեքստում: Մենք ասացինք՝ այո, մենք հասկանում ենք, և պատրաստ ենք օգնել ձեզ»,- հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ Թուրքիան չի խնդրել հաշվի առնել Սիրիայի թուրքմենների շահերը՝ Սիրիայում ռազմական գործողություն ընթացքում: