Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազը և Զաքիր Հասաովը հանդիպում են ունեցել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման, այդ հարաբերություններում առկա հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման վերաբերյալ հարցեր: