Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /143 արկ/, 82 /258 արկ/, 120 /25 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 /1 արկ/, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ /3 արկ/), ԶՈւ-23-2 /2 արկ/ տիպի զենիթային և TR-107 /1 արկ/ տիպի հրթիռային կայանքներ:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: