Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ ուժի կիրառումը և իրավիճակի սրումը կարող է օգտագործել որպես բանակցային գործիք: Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտից հետո լրագրողներ հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը' ներկայացնելով բանակցությունների արդյունքները: «Շատ կարևոր էր նախագահների մակարդակով վերջին հանդիպումից հետո նման ևս մեÕ ¯ հանդիպման կազմակերպումը: Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային այս գագաթնաժողովն ընդունելու, իսկ եռանախագահող երկրներին' իրենց ջանքերի համար' ուղղված նման հանդիպումների կազմակերպմանը, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը: Բայց այդ գործընթացն առաջ մղելու համար նման տրամադրվածություն պետք է ունենա Ադրբեջանը, ինչն իրականում այդպես չէ: Եվ այս գագաթնաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ, Ադրբեջանի կողմից սադրանքների, հրադադարի կոպտագույն խախտումների արդյունքում: Եվ բնական է, որ երբ այսպիսի իրավիճակ է, մնացած հարց երը երկրորդ պլան են մղվում»,- ասաց նախարարը:
Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանը բանակցություններում իր թուլությունն ու անվստահությունը ցանկանում է կոմպենսացնել սադրիչ քայլերով: Նրա խոսքով' Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ սա իրենց ինչ-որ ուժ է տալիս: «Ի՞նչ է նրանց մինչև հիմա տվել այս քաղաքականությունը: Որևէ դրական բան, որևէ առավելություն ո'չ տվել է, ո'չ տալիս է, ո'չ էլ կտա»,- շեշտեց Նալբանդյանը:
Անդրադառնալով առկա տրամադրություններին, թե Ադրբեջանի ոչ ադեկվատ կեցվածքի պայմաններում իմաստ չունի շարունակել բանակցությունները' նախարարը նշեց, որ այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե որն է բանակցությունների այլընտրանքը: «Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է բանակցությունների շարունակելու միջոցով հիմնախնդրի կարգավորմանը: Եվ հենց դրա մասին է խոսում մեր նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը' շարունակել համանախագահների հետ ջանքերը' ուղղված խնդրի բացա ռապես խաղաղ կարգավորմանը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Նախարարը հավելեց, որ հանդիպման ժամանակ կողմերը հայտնել են իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր սկզբունքների և տարրերի վերաբերյալ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից: «Մենք կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերի մոտեցումները մոտ չեն միմյանց կամ չեն համընկնում: Սակայն Ադրբեջանի մոտեցումները մոտ չեն և չեն համընկնում ոչ միայն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ չեն համընկում եռանախագահող երկրների առաջարկներին: Դուք գիտեք, որ 5 հայտարարություն է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավ որման վերաբերյալ, և Ադրբեջանը մինչև այսօր խուսափում է հղում կատարել այդ հայտարարություններն, որտեղ ներկայացված են այն սկզբունքներն ու տարրերը: Եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկներն արված են որպես մեկ ամբողջություն , տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից, անհնար կդարձնի կարգավորումը»,- ասաց Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված խաղաղ կարգավորմանը, իսկ Ադրբեջանն այդպես էլ որևէ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել: «Ադրբեջանը միայն ձևացնում է, որ ինքն ինչ-որ բանի պատրաստ է, բայց ինչի՞ն է պատրաստ: Այն հայտարարությունները, որոնք իրենց հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ դրանով կտպավորեն նաև ինչ-որ մեկին դրսում, այդպես չէ, և եռանախագահներն ինչ հայտարարեցին Բելգրադում, գիտեք ես մեկնաբանություն էի տվել և կետ առ կետ անդրադարձել այդ հայտարարությանը, իսկ ի՞նչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները: Չկան մեկնաբանություններ, որովհետև այն ինչ որ ասում են եռանախագահները դա այն է, ինչ մենք էլ ենք ասում»,- մանրամասնեց Էդվարդ Նալբանդյանը: