Երկու օտարերկրացի նոյեմբերի 22-ին Երևանի բուքմեյքերական կենտրոններից մեկում, մինչև լույս խաղադրույքներ կատարելուց հետո, ալկոհոլի ազդեցության տակ տաքսի էին նստել: Ավելի ուշ նրանցից մեկը հայտնվել է Նաիրի բժշկական կենտրոնում ̀ ծեծել էին:

 

Օտարեկրացուն ծեծի ենթարկողը եղել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Հրաչյա Հովսեփյանը, ում տաքսին էլ նստել էին երկու ընկեր:

 

Ըստ վարորդի ̀ տուժողն իրեն խնդրել էր գիշերայն ակումբներից մեկում զվարճանալու համար մեքենան քշել քաղաքից դուրս, իսկ երբ պարզել էր, որ ակումբը փակ է, մերկացել էր տաքսու մեջ եւ վարորդին սեռական բնույթի առաջարկություններ արել:

 

Հարուցվել է քրեական գործ:

 

Մանրամասն ̀ ոստիկանության պատրաստած տեսանյութում