Աշխարհի տարբեր երկրներում քուրդ երիտասարդները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդդեմ Թուրքիայում քուրդ ազգաբնակչության իրավունքների ոտնահարումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:

 

Հերթական բողոքի ակցիաները տեղի են ունեցել Գերմանիայի Բեռլին, Դարմշտատ, Գիսսեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ, Քյոլն քաղաքներում, Նորվեգիայի մայարքաղաք Օսլոյում և անգամ հեռավոր Ավստրալիայի մայրաքաղաք Սիդնեյում:

 

Ցուցարարները հորդորել են լուռ չմնալ քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող կոտորածների նկատմամբ: Նրանք հայտնել են, որ շարունակելու են իրենց արդար պայքարը՝ հանուն քրդերի իրավունքների ճանաչման: