Transfermarkt-ը կազմել է Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Կիսապաշտպանի օգտին գրանցված է 6 գոլ և 8 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանին Բունդեսլիգայի առաջին հատվածի լավագույնների թվում էր ընդգրկել նաև whoscored.com-ը: