Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանին ընդգրկել է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ Մ. «Բորուսիայի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի, գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպումը ավարտվել էր դորտմուդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Մխիթարյանին տուրի խորհդանշական հավաքականում ընդգրկել էին նաև whoscored.com-ը և kicker.de-ը:

Բունդեսլիգայի պատրաստած տեսանյութը կարող եք տեսնել այստեղ: