ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին' ժամը 06.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 1-ին փողոցում այրվում է տուն:

 

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ :

 

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, թիվ 35 տան բնակիչ' 1953թ. ծնված Ս. Գ.-ը, (նախկինում ունեցել է առողջական խնդիր՝ սրտային անբավարարություն), հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբի 1-ին փողոցի թիվ 37 տանը հարակից ոսկու արհեստանոցում (պատկանում է Հ. Ս.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.04-ին, մարվել' 07.24-ին: Այրվել է արհեստանոցը՝ գույքով (45քմ):