Sky Sports-ը կազմել է եվրոպական հինգ առաջատար առաջնությունների (Անգլիայի, Իսպանիայի, Գերմանայի, Ֆրանսիայի և Իտալիայի) լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 17-րդ տեղը: Կիսապաշտպանի միջին գնահատականը 7.618 է:

«Ըստ Կլոպի՝ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: WhoScored-ի վարկածով՝ նա և Ռաֆաելը Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին հատվածի լավագույնններն են»,- գրում է կայքը:

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Լիոնել Մեսսի- 8,821

Նեյմար - 8,370

Զլատան Իբրահիմովիչ -8,077

Խամես Ռոդրիգես - 7,904

Կրիշտանու Ռոնալդու - 7,900

Լուիս Սուարես - 7,834

Ռիյադ Մարեզ - 7,762

Մեսութ Օզիլ - 7,754)

Նոլիտո - 7,753

Ալեքսիս Սանչես 7,724