Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:

Daily Star-ը մանրամասներ է հայտնել գործարքից: Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը լոնդոնյան թիմի հետ կնքել է 3.5 տարվա պայմանագիր և կվաստակի շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգից մի փոքր ավելի: