Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած վերջին վիրավորները կժամանեն Հայաստան դեկտեմբերի 27-ին: Այստեղ կշարունակվի նրանց վերականգնողական ապաքինումը: Լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Վթարից տուժած բոլոր հիվանդների բուժումը գտնվել է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Վիրավորների հարցը քննարկվել է ՌԴ նախարարի հետ, փոխնախարարների մակարդակով վերահսկվել նրանց ապաքինման ընթացքը: Վերջին վիրավորները, որ իրականում շատ բարդ վիրահատություններ տարան, իսկ նրանից մեկի անմիջապես կյանքին սպառնացո վտանգ կար, այս կիրակի կժամանեն Հայաստան»,- հայտնեց Մուրադյանը' հավելելով, որ այդ պատմության չարաբաստիկ էջը կարելի է փակված համարել: