MediaMall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ըստ Ձեզ՝ նշվածներից ո՞վ է տարվա լավագույն մշակութային գործիչը»:

 

Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 56%-ը (1880 ձայն), կարծում է, որ տարվա լավագույն մշակութային գործիչը Հայկ Մարությանն է:

 

Մասնակիցների 19%-ը (640 ձայն) համարում է, որ տարվա լավագույն մշակութային գործիչը Տիգրան Համասյանն է, իսկ մյուս՝ 16%-ը (540 ձայն) քվեարկել է Վիգեն Չալդրանյանի օգտին:

 

Սերգեյ Սմբատյանի օգտին քվեարկել է 6%-ը միայն (200 ձայն), իսկ Ռուբեն Դիշդիշյանի օգտին՝ հարցվածների 3%-ը (100 ձայն):

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3360 մարդ:

Հիշեցնենք, որ  2015թ. լավագույն պետական, քաղաքական, հասարակական, սպորտային և մշակութային գործիչներին որոշելու նպատակով դեկտեմբերի 10-ից 20-ը International Media Holding–ն անցկացրել է դեմ առ դեմ հարցումների շարք՝ 10 անվանակարգերով, որոնց արդյունքներով ամենաշատ ձայն ստացած 5 թեկնածուներից լավագույնին որոշելու համար անցկացվում են առցանց (online) քվեարկություններ Lurer.com և Mediamall.am կայքերում։