ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:


Շինուհայր- Հարժիս գյուղերի խաչմերուկում առկա է բուք:


Փակ են Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա ուժեղ քամի և բուք:


Դժվարանցանելի են Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Դիլիջանի ոլորանները:

 

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:

 

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: