ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շինուհայր- Հարժիս գյուղերի խաչմերուկում առկա է բուք:
Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր, Պրիվոլնոյե, Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք:
Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան-Հատիս-Զովաշեն, Արտաշատ-Վայք-Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: