«Մուսալեռ» ռեստորանում այս գիշեր զինված միջադեպի մասին «Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

 

Կայքի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 5-ի ուշ երեկոյան: Մի խումբ երիտասարդներ' 4-5 հոգի, գնացել են «Մուսալեռ» ռեստորան եւ պահանջել, որ իրենց համար սեղան գցեն առանձնացված մի տեղ' ոչ ավել, ոչ՝ պակաս՝ տնօրենի սենյակում: Իրենց պահել են շատ հանդուգն, հայհոյել, որոնց կարգի հրավիրելու փորձերը ռեստորանի աշխատակիցների կողմից արդյունք չեն տվել:

 

Ռեստորան է գնացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանն իր երիտասարդ բարեկամի' 22-ամյա Ա.Կարապետյանի հետ, սակայն երիտասարդներին ոչ միայն հանդարտցնել չի հաջողվել, այլ նաեւ վերջիններս ավելի են ոգեւորվել, հանել են զենքն ու կրակել:

 

Կայքի աղբյուրի փոխանցմամբ' գյուղապետն անգամ փորձել է զենքը վերցնել նրանց ձեռքից, սակայն չի ստացվել: Նրանք սառնասրտորեն կրակել են 22-ամյա երիտասարդի կրծկավանդակին ու տեղում սպանել, հրազենային վնասվածք են պատճառել նաեւ գյուղապետին ու դիմել փախուստի:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում