Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երեւանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ' 1992 թ. ծնված Սուսաննա Հ.-ին, 1993 թ. ծնված Անժելա Ժ.-ին, 1993 թ. ծնված Իրինա Կ.-ին եւ 1987 թ. ծնված Օլգա Ֆ.-ին:

 

Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն եւ նրա ընկերը վիճաբանել են Օլգա Ֆ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, այնուհետեւ նույն օրը, ժամը 04.30-ին, վերջիններս վիճաբանել են Իրինա Կ.-ի եւ Անժելա Ժ.-ի հետ, որի ժամանակ Արմեն Հ.-ն ապտակել է Անժելա Ժ.-ին, իսկ նրա ընկերը' բռունցքով հարվածել է Իրինա Կ.-ի գլխին եւ մարմնի տարբեր մասերին ու նրանց պատճառել մարմնական վնասվածքներ:

 

Հոկտեմբերի 17-ին, ժամը11.30-ին, Անժելա Ժ.-ից, Իրինա Կ.-ից եւ Օլգա Ֆ.-ից ընդունվել են հաղորդումներ։

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ի ընկերոջ անձը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։

 

Կատարվում է նախաքննություն: