Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար վարորդներին հորդորում ենք հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն