Դորտմունդի «Բորուսիայի» և Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստ Պիեր Էմերիկ Օբամեյանգը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է Աֆրիկայի` տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը (CAF):
Օբամեյանգը քվեարկության արդյունքում ստացել է 143 միավոր, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն (Կոտ դ'Իվուար) ստացել է 136 միավոր, իսկ «Սուոնսի Սիթիի» հարձակվող Անդրե Այուն (Գանա)` 112:
Հավելենք, որ նախորդ երեք տարիներին լավագույնն էր ճանաչվել Յայա Տուրեն: