Օրերս կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 2017 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները: 

Հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում:

International Media Holding-ն ամփոփել է անցկացված հարցման արդյունքները:

Անվանակարգերի հաղթողներին մրցանաբաշխության ժամանակ անձամբ պարգեւատրեց International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանը:   

«Տարվա մեկենաս» անվանակարգում մրցանակը տրվեց Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանին, ով տարիներ շարունակ մշտապես կանգնած է կրթվող երիտասարդի կողքին։ Նրա կատարած հսկայական ներդրումներն իրենց արդյունքն են տալու տարիներ անց։ 

Մրցանակը ստացավ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համակարգող Վադիմ Գաբուրյակը:

Նշենք, որ Գիտության, մշակույթի և սպորտի զարգացմանը միտված «Созвездие»միջազգային բարեգործական հիմնադրամը ստեղծվել է դեռևս 2001 թվականին: 2017թ. մայիս ամսին ֆոնդը վերանվանվեց և պաշտոնապես դարձավ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամ:
 
Հիմնադրամի հիմնական նպատակն է՝ բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ տարածքում գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար: Նպատակին հասնելու հիմնական միջոցը սոցիալական ծրագրեր իրականացնելն է: Հիմնադրամն ԱՊՀ երկրներում անց է կացնում գիտական, մշակութային և սպորտային միջոցառումներ, այդ թվում՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, բարեգործական միջոցառումներ, համերգներ:
 
Արտակ Թովմասյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է:
 
Նկատենք՝ հիմնադրամի գործողությունները միտված են սոցիալ-մշակութային միջավայրի զարգացմանը: