Ամերիկացի զինվորականները Եվրոպայում զորավարժություններից հետո՝ Hellfire «օդ-ցամաք» տեսակի գաղտնի հրթիռը սխալմամբ ուղարկել են ոչ թե ԱՄՆ, այլ՝ Կուբա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2014 թ.: ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո հրթիռը Մադրիդի օդանավակայանից նախապատրաստում էին ԱՄՆ ուղարկել, սակայն, բեռի հետ խնդիրներով պայմանավորված, այն հայտնվել է Air France-ի ինքնաթիռում, որը թռել է Հավանա:
Ինչպես պատմել են պարբերականի աղբյուրները, ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս փորձել են վերադարձնել հրթիռը, սակայն ապարդյուն: Միջադեպը հետաքննության սկսման պատճառ է հանդիսացել: