Թուրքական կողմն Անկարայում ՌԴ դեսպանատանը ոչ մի ապացույց չի փոխանցել՝ ռուսական Սու-34-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի բաժնից:
«Անկարայում ՌԴ դեսպանատանը թուրքական կողմը ոչ մի նյութեր կամ տվյալներ չի փոխանցել՝ թուրքական օդային տարածքը ռուսական ինքնաթիռի կողմից ենթադրաբար տեղ գտած խա[տման մասին»,- ասել է աղբյուրը:
«Թուրքական կողմի բոլոր հայտարարություններն այդ հաշվով՝ դիվանագիտորեն խոսելով, չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 29-ին ՌԴ ռազմատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախմբին պատկանող ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել, իսկ թուրքական կողմի հայտարարություններն «անհիմն քարոզչություն» են: