Երեկ՝ հունվարի 9-ի երեկոյան, Ստեփանակերտի Ենիկալոպովա (Օբուվնի թաղամաս) փողոցից ոչ հեռու գտնվող անմարդաբնակ տարածքում հայտնաբերվել է 1996թ.-ին ծնված Դավիթ Եսայանի դին, ով, ըստ ԼՂՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և այլևս չէր վերադարձել:

 

Ինչպես «Արցախպրես»-ին փոխանցեցին մահացածի հարազատները, նրա դին հայտնաբերվել է հրկիզված վիճակում: Նրանց խոսքով, Դավիթի անհետացման հետ կապված վերջին տեղեկությունը եղել է այն, որ նա տնից (Ենիկալոպովի փողոցի 5 տուն) ոչ հեռու բենզալցակայանից մի քանի լիտր բենզին էր գնել: Իրավապահ մարմինների երկար որոնողական աշխատանքները վերջապես արդյունք են ունեցել վերջին օրերին տեղի ունեցած ձնհալից հետո, երբ բացվել են Դավիթ Եսայանի մարմնի մասունքները:

 

Ավելի վաղ «Արցախպրես»-ի հետ զրույցում Դավիթի հայրը՝ Ռաֆայել Եսայանը պատմել էր, որ որդին սիրահարված է եղել մի աղջկա, ով սակայն մերժել էր նրան: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում