Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 11-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո եվրոյի նկատմամբ ավելացել է 3 ռուբլով՝ մինչև 83,97 ռուբլի, դոլարի փոխարժեքը գերազանցել է 76 ռուբլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի փետրվարի մատակարարման «Բրենտ» մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքն ընկել է 2,86 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 32,59 դոլար: Ռուսական շուկան արձագանքում է ամանորյա տոներին նավթի գնանշումների կտրուկը անկմանը: Այսպես, այս տարեսկզբից ի վեր «Բրենտի» գինն ընկել է 12,5 տոկոսով: