ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հունվարի 9-ին մեկնարկած եռասերունդ երկրապահական ընտանիքի աննախադեպ ակցիան հաջողությամբ իրականացվեց: Նվերներով և բարեմաղթանքներով երկրապահները եղան Արցախի տարածքի բոլոր բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում։ Մոտ 700 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարքավոր լինի 3 օրում լինել Արցախի անխտիր բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արևելքից արեևմուտք:
Այցը ոգևորություն էր առաջացրել Արցախում, զորամասերում, բնակչության շրջանում: Նույնիսկ ծերանոցի բնակիչները խոստովանում էին, որ վերջապես իրենք համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի՝ քանի որ անձամբ հանդիպեցին Ձմեռ Պապին: ԵԿՄ-ի հասցեին շնորհակալանքի խոսքեր ասացին բոլոր զորամասերի հրամանատարներն ու զինվորները: Ակցիայի կարևորությունը գնահատեց նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: