Ստամբուլի կենտրոնական՝ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի մեծ մասն օտարերկրացիներ են եղել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, հաղորդում է Reuters-ը:

 

 

«Սուլթանհամեթ հրապարակում զոհերի մեծ մասն օտարերկրացիներ են»,- ասել է նա:

 

 

Նա նշել է նաև, որ 15 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է:

 

 

Մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում, առնվազն 10 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցները հաղորդում էին, որ 10 զոհերից 9-ը եղել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներ: Հայտնի է, որ տուժածների թվում կան Հարավային Կորեայի, Նորվեգիայի և Պերուի քաղաքացիներ: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչական հարձակումը կարող էր կազմակերպված լինել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից:

 

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ոստիկանությունը պարզել է ստամբուլցի մահապարտի ինքնությունը: