Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունվարի 11-ին' ժամը 11.10-ին, հաղորդում է ստացվել, որ 1959թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Երևանի Պ. Սևակի փողոցի 1/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին հայտնաբերել է Ա. Օվոյանի դիակը' աջ ուսագոտու շրջանում կտրած-ծակած վնասվածքով:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 8-ին' ժամը 23.40-ին, Ա. Օվոյանին վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 1974թ. ծնված, նախկինում դատված Արաքսյա Ս.-ն: Արաքսյա Ս.-ն ձերբակալված է:

 

Քննությունը շարունակվում է: