Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Նման ֆուտբոլիստի մասին կարելի է միայն երազել: Հենրիխը բոլորի համար օրինակ է ծառայում: Մեծ առավելություն է նրա մարզիչը լինելը: Ամեն օր նրանից սովորում եմ: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և նա դեռ չի բացահայտել իր ողջ ներուժը: Բացի դրանից, նա յուրահատուկ, խելացի, զգացմունքային մարդ է»,- մարզչի խոսքը մեջբերում է Bild-ը: