Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել Մատս Հումելսի ծառայությունից:

«Ոչ մի նոր բան չեմ կարող ասել: Այդ հարցերին կարող է պատասխանել միայն Մատս Հումելսը: Նա մամուլին մեկնաբանություններ տալու իրավունք ունի: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում», - մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»: