ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Դ.-ի կողմից բերված սառնարանից հայտնաբերել և առգրավել են 29 բջջային հեռախոս, 4 լիցքավորման սարք և 4 ականջակալ:

 

 

Ինչպես Mediamall.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն: