ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 12-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Մ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման թեյի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են 2 գրամ քաշով կանաչավուն չորացրած, մանրացրած զանգված և 100 մլ տարողությամբ, «Բժշկական սպիրտ» գրառմամբ, գործարանային փակ տարայով, յուրահատուկ սուր հոտով հեղուկ զանգված:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: