ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

 

 

Կատարվում է հետաքննություն: