Քաղաքացու մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատեւ տեսակցության եկած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: