Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկի քրեակատարողական հիմնարկի ծառայողները հանձնուքի մեջ հայտնաբերել ու բացահայտել են խոշոր չափի հերոինի նմանվող սպիտակ փոշենման զանգված:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Արթիկի գաղութում իր պատիժը կրող վանաձորցի Կորյուն Մուրադյանին, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ, այցի եկած քաղաքացին հանձնուք է հանձնել, որի մեջ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ:
Փոշենման զանգվածը լցված է եղել 27 հատ շոկոլադե կոնֆետների մեջ:
Փաստի առթիվ Արթիկ քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: