Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանելիս իրավապահները բերման են ենթարկել Կապանի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սարգսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Դավիթ Սարգսյանի անձնական խուզարկությամբ մարմնում հայտնաբերվել է ափիոնին նմանվող 40 գրամից ավելի զանգված' պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորվաÕ! ®:
Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերվածը հենց ափիոն է: Հարուցվել է քրեական գործ, Դավիթ Սարգսյանը կալանավորվել է: Դեպքի նախաքննությունը վարում է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը: